Մեր նախագծերը

8 ՆԱԽԱԳԻԾ «ԱՐԳՈ»-ԻՑ՝ «ՄԱՏՉԵԼԻ ԲՆԱԿԱՐԱՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ» ԾՐԱԳՐՈՎ

8 ՆԱԽԱԳԻԾ «ԱՐԳՈ»-ԻՑ՝ «ՄԱՏՉԵԼԻ ԲՆԱԿԱՐԱՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ» ԾՐԱԳՐՈՎ

«Դավթաշեն Նաիրի», «Դրսում», «Սիփան», «Դուրյան 2», «Աճառյան 2/1», «Զով Բիլդինգ», «Աշտարակյան աշտարակներ» և «Հրազդան պարկ»․ այս բազմահարկերը կառուցվում են Երևանում, Կոտայքի ու Արագածոտնի մարզերում։ «ԱՐԳՈ Ռիեթլի» ընկերության այս 8 նախագծերում գործում է «Մատչելի բնակարան» զինծառայողներին պետական ծրագիրը։

ԱՐՄԵՆ ՉԻԲՈՒԽՉՅԱՆ, «ԱՐԳՈ Ռիելթի» ընկերության փոխտնօրեն - «Ուզում եմ հավաստիացնել, որ «ԱՐԳՈ»-ն, «ԱՐԳՈ»-ի ղեկավարությունն անում է ամեն ինչ, տվյալ ծրագրով նոր շենքներ ներգրավենք։ Մենք այն համարում ենք մեր փոքրիկ ներդրումը մեր, երկրի պաշտպանության հարցում։ Յուրաքանչյուր նոր ծրագիր սկսելուց առաջ կառուցապատողին մեր առաջնային պայմաններից մեկն այն է լինում, որ առաջարկում ենք աշխատել տվյալ ծրագրով, ինչու՝ որովհետև դա շատ կարևոր է, եթե ոչ ամբողջ շենքը, գոնե ֆիքսված քանակով բնակարաններ կարողանանք վաճառել մեր զինծառայողներին»։

Պաշտպանության նախարարությունն արդեն իրականացրել է այս տարվա վիճակահանությունը։ 500 զինծառայողի հավաստագիր է հանձնվել։ Գերատեսչության Զինծառայողների սոցիալական պաշտպանության բնակարանային պայմանների բարելավման բաժնի պետի խոսքով՝ այս տարի ամենաշատ հայտադիմումներն են ունեցել․ ավելի քան 1000 զինծառայող ցանկացել է օգտվել պետական աջակցությունից։ Վահրամ Հարությունյանը վստահեցնում է՝ վիճակահանությունն անցել է թափանցիկ, ապահովել են անկողմնակալությունը, մի խոսքով՝ արդար ընտրություն է եղել։

ՎԱՀՐԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, ՀՀ ՊՆ Զինծառայողների սոցիալական պաշտպանության բնակարանային պայմանների բարելավման բաժնի պետ - «Ծրագիրն իր մատչելիությամբ նպաստում է, որ մեր զինծառայողները կարողանան մատչելի տարբերակով բնակարան ձեռք բերելն։ Առաջնային շուկայի տոկոսային դրույքը 11% է, երկրորդայինում՝ 13%։ Երկուսի դեպքում էլ սուբսիդավորում է 5%։ Այսինքն, առաջնային շուկայից՝ կառուցապատողից բնակարան ձեռք բերելու դեպքում մեր զինծառայողների վճարման տոկոսը 6 է՝ 5-ի սուբսիդավորման պարագայում։ Ընտրությունն իրենցն է և կարող եմ ասել, որ ձեռք են բերում հիմնականում Երևանում, չնայած 1-2 տարվա մեջ նաև ձեռք են բերում Կոտայքի մարզից»։

«Մատչելի բնակարան զինծառայողներին» պետական աջակցության ծրագրից կարող են օգտվել սպայական ու ավագ ենթասպայական կազմի, ենթասպա կոչում ունեցող զինծառայողները, բայց ոչ ավել քան մեկ անգամ։ Որ հայ սպան սեփական տանիքն ունենալով արժանավայել պայմաններում ապրի, պետությունը նաև բնակարանի կանխավճարի հարցն է լուծում ու կապ չունի՝ բնակարանը գնվել է առաջնային, թե երկրորդային շուկայից։

ՎԱՀՐԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, ՀՀ ՊՆ Զինծառայոնղերի սոցիալական պաշտպանության բնակարանային պայմանների բարելավման բաժնի պետ - «Երկու դեպքում էլ Պաշտպանության նախարարությունը վճարում է 2․5 միլիոն դրամ։ Ծրագրով տրամադրման ընդհանուր գումարը 28․5 միլիոն է, որից 2․5 միլիոնը կանխավճարն է։  Ծրագիրը սահմանափակում չի դնում․ կան զինծառայողներ, որ 28․5 միլիոն դրամից ավելի արժողությամբ բնակարան են ընտրում և մնացածը վճարում են իրենք»։

Երևանում, թե մարզերում, կապ չունի «ԱՐԳՈ Ռիելթի»-ում յուրաքանչյուր զինծառայողի ընտրության մեծ հնարավորություն է առաջարկվում։ Կախված տարածքից, մակերեսից ու ժամկետներից գները տարբեր են։ Պաշտպանության նախարարության հետ համագործակցում են՝ Արդշին, ԱՄԻՕ, Հայէկոնոմ, Կոնվերս և Արմսվիս բանկերը։ «ԱՐԳՈ»-ի փոխտնօրենն ամփոփում է այս տարվա առաջին կիսամյակի արդյունքները։

ԱՐՄԵՆ ՉԻԲՈՒԽՉՅԱՆ, «ԱՐԳՈ Ռիելթի» ընկերության փոխտնօրեն - «Միայն այս տարի ՊՆ-ի կողմից մոտ 100 զինծառայող, իրենց ընտանիքներ  տվյալ ծրագրով արդեն գնել են բնակարան։ Այս թիվը չեմ կարող ասել, որ շատ մեծ է, բայց համենայնդեպս «ԱՐԳՈ»-ի համար ոգևորիչ է և մենք ամեն ինչ անում ենք, որ կրկնապատկենք, եռապատկենք այն»։

«Մատչելի բնակարան զինծառայողներին» պետական ծրագրից օգտվելու վերջնաժամկետն այս տարի դեկտեմբերի 20-ն է։ Եթե ծրագրի շահառուները մինչև տարեվերջ չեն կարողանում բնակարան գնել, ապա հաջորդ տարի պետք է նորից դիմում-հայտ ներկայացնեն ու մասնակցեն վիճակահանությանը։ Մեր սպաները, որոնք ցանկանում են բնակարան գնել Երևանում, միայն այս տարի՝ մինչև տարեվերջ կարող են օգտվել նաև Եկամտահարկի վերադարձի ծրագրից։ Իսկ դրա համար պետք է շտապել։

ԱՐՄԵՆ ՉԻԲՈՒԽՉՅԱՆ, «ԱՐԳՈ Ռիելթի» ընկերության փոխտնօրեն - ««ԱՐԳՈ»-ի համար մեծ պատիվ է աշխատել ՊՆ «Մատչելի բնակարան զինծառայողներին» ծրագրի շրջանակներում։ +Ունենք գնային տարբեր սկսած 360․000-ից քմ-ն առաջարկներ, սկսած 28 քմ-ից առաջարկներ և փորձում ենք ապահովել մեզ դիմած զինծառայողներին և հավատացեք հպարտանում ենք, որ տվյալ զինծառայողն ԱՐԳՈ-ի միջոցով բնակարան է ձեռք բերում իրեն համար մատչելի պայմաններով»։ 0086 /01։00+01։50

ԱրմսվիսԲանկ, Էվոկաբանկ, ԱՄԻՕ բանկ,

ԱՐՄԵՆ ՉԻԲՈՒԽՉՅԱՆ, «ԱՐԳՈ Ռիելթի» ընկերության փոխտնօրեն - «Բանկերն Արմսվիս բանկն է, Էվոկաբանկն է, ԱՄԻՕ բանկն ա, որոնք հիմնականում սպասարկում են այդ ծրագիրը, որոնք աշխատում են մեր կառուցապատողների հետ և շատ լավ է, որ վերջին ժամանակներում արդեն բյուրոկրատական մեծ մեխանիզմ չկա, ոնց որ սովորական վարկավորումներն են, համարյա նույն ժամանակում նաև արվում է նաև այս վարկավորումը»։ 0086 /02։35

ՎԱՀՐԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, ՀՀ ՊՆ Զինծառայոնղերի սոցիալական պաշտպանության բնակարանային պայմանների բարելավման բաժնի պետ - «Կառավարության որոշման համաձայն յուրաքանչյուր տարի 500 զինծառայողներ կարող են ընդգրկվել նպատակային պետական աջակցության ծրագրում և մինչև օրս 2020 թվականից մինչև օրս, այս տարի նույնպես իրականացվում է ծրագիրը և կարծում եմ, որ շարունակական բնույթ կկրի»։ 0260/ 00։30

Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքի ուժի մեջ մտնելուց հետո նրանք, ովքեր հաշվառված չեն բնակարանային բարելավման հերթացուցակում կարող են օգտվել նաև հիփոթեքային վարկավորման ծրագրից»։ 01։35

Ներկա դրությամբ աշխատում ենք 5 բանկերի հետ, շրջանառությունը բավականին արագ է կատարվում, կոնկրետ բանկերի կողմից խնդիրներ չի առաջանում, կառուցապատող, բանկ և զինծառայող նորմալ փոխհարաբերությունները ։ Բանկերը փորձում են ամենակարճ ժամանակահատվածում պայմաններ ստեղծել բնակարաններ ձեռք բերելու համար։ 04։20

 

Կիսվել

Ունե՞ք հարցեր,
դիմե՛ք մեր մասնագետին:

ARGO Realty-ի որակավորված և փորձառու գործակալը պատրաստ է տրամադրել անվճար խորհրդատվություն և գտնել լավագույն առաջարկը ձեզ համար:

Այցելեք մեր գրասենյակ՝

Կոմիտասի պող., 19/1, Երևան, Հայաստան