Մեր նախագծերը

ԱՐԱՅԻԿ ԳՈՋԱԲԱՇՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ՝ 168 TV-Ի «ՌԵՎՅՈՒ» ՀԱՂՈՐԴԱՇԱՐԻ ԵԹԵՐՈՒՄ

ԱՐԱՅԻԿ ԳՈՋԱԲԱՇՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ՝ 168 TV-Ի «ՌԵՎՅՈՒ» ՀԱՂՈՐԴԱՇԱՐԻ ԵԹԵՐՈՒՄ

Հայաստանի տնտեսության առաջմղիչ ճյուղը՝ շինարարության և անշարժ գույքի ոլորտը, կանգնած է լրջագույն խնդիրների առաջ՝ շղթայական խնդիրների առաջ կանգնեցնելով նաև շինարարության հետ փոխկապակցված և աճի տեմպ ունեցող մյուս ճյուղերը։ Այս ոլորտի անկման մասին փաստում են առաջին հերթին վիճակագրական թվերը, ըստ որոնց, եթե նախորդ տարվա 6 ամսում կատարվել էր 95.6 միլիարդ դրամի շինարարություն, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում 95.6 միլիարդից 6.5 տոկոսով պակաս շինարարությունն է կատարվել։
 
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով անշարժ գույքի և շինարարության ոլորտում տեսանելի դարձող մարտարավերների մասին, «ԱՐԳՈ Ռիելթի» ընկերության հիմնադիր, Անշարժ գույքի գործակալությունների ասոցիացիայի խորհրդի հիմնադիր անդամ Արայիկ Գոջաբաշյանը նշեց՝ խնդիրների առաջ չկանգնելու համարեկամտահարկի վերադարձի մասին օրենքի դադարումից հետո պետությունը պարտավոր է մտածել տնտեսության այդ ճյուղի զարգացման տեմպերը պահելու այլ գործիքներ։
 
«Առաջարկում եմ, օրինակ, Երևանի հին բնակֆոնդը փոխել՝ պետություն-կառուցապատող համագործակցության միջոցով։ Նման աշխատանքի պարագայում պետությունը կազատվի հնացած և վտանգավոր մաշվածություն ունեցող բնակֆոնդից, գործարարն էլ բիզնես գործուեությամբ հարկեր կվճարի պետությանը։ Այդ նպատակով կարող է եկամտահարկի վերադարձը գործել այն հին և վթարային շենքերի համար, որոնք կառուցապատողը կգնի, կքանդի և նորը կկառուցի։ Օրինակ՝ Սարի թաղում եթե շենքեր կառուցվեն, թող եկամտահարկի վերադարձի օրենքը գործի այդ տարածքի համար։ Սա ազգայինանվտանգության խնդիր է, որովհետև ես խոսում եմ 3-րդ և 4-րդ կարգի վթարային շենքերի մասին»,- ասաց Գոջաբաշյանը։

Որպես առաջարկ՝ վերջինս դիտարկեց նաև հիպոթեքային վարկերի տոկոսադրույքների նվազեցումը։

«Տարբերակ է նաև վարկային տոկոսների նվազեցումը. եթե վարկերը տրվեն 6 տոկոսով, պետությունը եկամտահարկից քաղաքացուն կվերադարձնի 6 տոկոս, ոչ թե 12-13, այստեղ էլ եկամտահարկ վերադարձնող պետության բեռը կկիսվի. բյուջեից 70 միլիարդ վերադարձնելու փոխարեն՝ կվերադարձնի 30 միլիարդ։ Կարողեն օգտագործվել նաև կենսաթոշակային ֆոնդերում կուտակված գումարները՝ մարդկանց էժան վարկեր տալու համար։ Այնպես որ, կարելի է մտածել տարբերակներ, որպեսզի շինարարության տեմպերը չընկնեն»,-ասաց նա։
 
Մանրամասները՝ տեսանյութում:

 

Կիսվել

Ունե՞ք հարցեր,
դիմե՛ք մեր մասնագետին:

ARGO Realty-ի որակավորված և փորձառու գործակալը պատրաստ է տրամադրել անվճար խորհրդատվություն և գտնել լավագույն առաջարկը ձեզ համար:

Այցելեք մեր գրասենյակ՝

Կոմիտասի պող., 19/1, Երևան, Հայաստան