Մեր նախագծերը

ԱՎԱՆ ԱՌԻՆՋՈՒՄ 120 ԸՆՏԱՆԻՔԻ ՀԱՄԱՐ 18 ՀԱՐԿԱՆԻ ՇԵՆՔ Է ԿԱՌՈՒՑՎՈՒՄ

ԱՎԱՆ ԱՌԻՆՋՈՒՄ 120 ԸՆՏԱՆԻՔԻ ՀԱՄԱՐ 18 ՀԱՐԿԱՆԻ ՇԵՆՔ Է ԿԱՌՈՒՑՎՈՒՄ

Կոտայքի մարզում, բայց Երևանում․ անսովոր է չէ՞ հնչում։ Առինջի և Ավանի անմիջապես սահմանագոտում է կառուցվում «Գահէ» բնակելի համալիրը։ Կոնստրուկտիվ առումով առաջին հայացքից անսովոր, բայց ավելի քան իրագործելի․ կառուցապատող «Գահէ» ընկերությունը շենքին կամարային տեսք է տվել, լիարժեք ու բաց տեսարան ապահովելու համար պատուհանները վիտրաժային նախագծել։

ԱՐՄԵՆ ՉԻԲՈՒԽՉՅԱՆ, «ԱՐԳՈ Ռիելթի» ընկերության փոխտնօրեն - «Շենքն ունենալու է շատ նրբագեղ ու սլացիկ տեսք, որի ավարտից հետո հաճալի կլինի նայել այդ շենքինշ; Արտաքին տեսքով կհպարտանան Ավանի բնակիչներն ու հյուրերը։ Ունենք 58-98 քմ մակերեսով 2-3 սենյականոց բնակարաններ, որոնք նայում են Երևան քաղաք, Բաբաջանյան փողոց, ինչպես նաև հակառակ ուղղություններով»։

Շինարարությունն իրականացնում է «Բաղրամյան շին» կապալառու ընկերությունը։ Մի մեծ թիմով, աշխատանքային հարուստ փորձով անցել են գործի, հասել վերգետնյա հարկերի կառուցմանը։ «Գահէ»-ում ամեն դետալ մտածված է, որ շենքը համապատասխանի բոլոր նորմերին։ «Որ եղանակը համը չհանի, մեկ ամսում երկու հարկ կկառուցեն»,- պատմում է՝ աշխատանքային խմբի ղեկավարը։

ԿԱՄՈ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Աշխղեկ - «Ճարտարապետը բավականին լուրջ աշխատանք է կատարել։ Շենքը տիպային չէ, բոլոր շենքերի նման չէ։ Կոնստրուկտորը շատ բարեխիղճ աշխատանք է կատարել, որովհետև եթե նայենք նախագծին՝ կտեսնենք, որ բոլոր ձողերը միանման չեն, հատիկ-հատիկ հաշվարկվել է, լրացուցիչ գործակիցը գումարվել, այնուհետև նոր ձողը տեղադրվել է հեծանի, սյունի մեջ»։

Մասագիտական այս նրբությունները «Գահէ»-ի ապագա բնակիչներին ու գնորդներին գուցե այնքան էլ չհետաքրքրեն, բայց գործից հասկացող յուրաքանչյուր շինարար կհասկանա՝ ինչի մասին է խոսքը։ Կամո Հովհանիսյանը մի բանում վստահ է՝ լավ աշխատանքի հիմքում որակն է։ Կառուցապատողն ու շինարարը երաշխավորում են այն։

ԿԱՄՈ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Աշխղեկ - «Կոշտ ամրանավորումն իրականացվում է երկտավլներով, այսինքն սալը հիմքից բարձրանում է մինչև 0 նիշից բարձր։ Կոշտ ամրանավորումը նախատեսված է երկրաշարժը մեղմացնելու, շենքին լրացուցիչ ամրություն հաղորդելու համար է»։

Ավանում կառուցվող «Գահէ» բնակելի համալիրն ունենալու է 18 վերգետնյա և ևս երկու ստորգետնյա հարկ՝ նախատեսված ավտոհանգրվանների համար։ Առաջին հարկում հասարակական տարածքներ են լինելու, նաև խաղահրապարակ, մինի այգի է նախատեսված։ «ԱՐԳՈ Ռիելթի»-ի փոխտնօրենը նարկայացնում է ամրագրման վերջին մի քանի ամսվա արդյունքները։

ԱՐՄԵՆ ՉԻԲՈՒԽՉՅԱՆ, «ԱՐԳՈ Ռիելթի» ընկերության փոխտնօրեն - «Թվով 120 բնակարան ունենք «Գահէ»-ում, որից հպարտորեն կարող եմ նշել, որ մոտ 50%-ն արդեն ամրագրված և գնման իրավունքի նոտարական գրանցումներն արված են։ Մեր ֆինանսական գործընկերը «Ֆասթ» բանկն է․ այն շատ ճկուն է աշխատում, ճիշտ է շատ մեծ փորձ ունենք աշխատելու, բայց «Գահէ»-ի հետ համոզվեցինք, որ «Ֆասթ» բանկը լրիվ մրցունակ է մյուս բանկերի հետ»։

«Գահէ»-ում բնակարան գնել հնարավոր է նաև Եկամտահարկի վերադարձի ծրագրով և քանի որ նախագծի փաստացի հասցեն Կոտայքի մարզում է՝ ծրագրից հնարավոր է օգտվել նաև 2025 թվականի հունվարի 1-ից հետո։ Իսկ Ձեր նախընտարծ դիրքով ու մակերեսով բնակարան ձեռք բերելու համար պետք է շտապել։

ԿԱՄՈ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Աշխղեկ - «Ունենք 1․5 մետրանոց սալ , սյուներն ունեն կոշտ ամրանավորում, դա իրենից ներկայացնում է երկտավր, որը որ հաշվարկված ա երկրաշարժի համար, որպեսզի հողի հատվածում լրացուցիչ կոշտություն տա, լրացուցիչ ամրություն տա։ Իրականացվում են տարբեր չափերի ամրաններով»։ 

Բոլոր աշխատանքները կատարվում են տեխնիկական նորմերին համապատասխան, պարտադիր ուշադրություն է դարձվում թե իմ, թե տեխնիկական հսկողությունն իրականացնողի կողմից, պարտադիր, ամբողջ օրը մենք պտտվում ենք, ուշադրություն ենք դարձնում։ Բրիգադը բարձր որակի բրիգադ ա, պատերը մինչև 0 նիշը կողային պատերը երկաթբետոնե կրկնակի ամրանավորումով :

 

Կիսվել

Ունե՞ք հարցեր,
դիմե՛ք մեր մասնագետին:

ARGO Realty-ի որակավորված և փորձառու գործակալը պատրաստ է տրամադրել անվճար խորհրդատվություն և գտնել լավագույն առաջարկը ձեզ համար:

Այցելեք մեր գրասենյակ՝

Կոմիտասի պող., 19/1, Երևան, Հայաստան